Մակեդոնիայի դեսպանատունը վիզա չի տվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին 8 սեպտեմբերի 2018 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում Մակեդոնիայի դեսպանատունը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամներին: Այդ մասին հայտնել է ՖԱՖ անդամ Սերգեյ Ջանջոյանն իր ֆեյսբուքյան էջում: Նրանք պետք է մեկնեին Սկոպյե՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք Մակեդոնիա - Հայաստան հանդիպմանը: «Մոսկվայում գտնվող Մակեդոնիայի դեսպանությունը տևական ժամանակ ձգձելով մեր գործերը ընդունելու պրոցեսը, այնուհետև ժամանակ առ ժամանակ ոչ տրամաբանական պահանջներ ներկայացնելով՝ սեպտեմբերի 7-ին ամբողջ խմբին զրկեց Մակեդոնիայի մուտքի վիզայից, չնայած, որ բոլոր պահանջները իրականացրել էինք։Մակեդոնիա-Հայաստան խաղին ցավոք չենք լինի։ Պատասխանատու խաղից առաջ այսօր ճանապարհեցինք տղերքին։ Պահանջը՝ անմնացորդ նվիրում, հաղթական վերադարձ», - ասվում է գրառման մեջ: Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը մեկնել են ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ սեպտեմբերի 9-ին կայանալու է Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Խաղը կկայանա Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, հայտնում էՀՖՖ մամուլի ծառայությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |