Մալխաս Ամոյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Մալխաս Ամոյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երատասարդական առաջնության ոսկե մեդալ է նվաճել մինչև 67 կգ քաշային կարգում։

Առաջնությունն անցկացվում է Սլովակիայում սեպտեմբերի 17–ից 23–ը։

Եզրափակչում Ամոյանն ուժերը չափել է ուզբեկ ըմբիշտ Մահմուդ Բախշալիևի հետ, որին հաղթել է 10։0 հաշվով, հայտնում է Նովոստի-Արմենիան։

Մինչև 55 կգ քաշային կարգում ուժերը չափել է նաև Տիգրան Մինասյանը, նա զիջել է իրանցի ըմբիշ Փոույ Մուհամադին և արծաթե մեդալ է նվաճել։ Դավիթ Հովասափյանը (130 կգ) եզրափակչում 0։5 հաշվով նույնպես զիջել է իրանցի ըմբիշ Ամին Միրզազադին և նվաճել արծաթե մեդալ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---