Սերենա Ուիլյամսը վաղաժամ կավարտի խաղաշրջանը

Սերենա Ուիլյամսը վաղաժամ կավարտի խաղաշրջանը

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը, հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը որոշել է վաղաժամ ավարտել խաղաշրջանը:

Ուիլյամսը հրաժարվել է մասնակցել Պեկինում կայանալիք մրցաշարին: Նրա տեղը կզբաղեցնի ռուս թենիսիստուհի Եկատերինա Մակարովան, գրում է Lenta.ru-ն Tennis World USA-ի վրա հղումով:

Մրցաշարն անցնելու է սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 6-ը: Ուիլյամսն ավարտել է 2018-ի ելույթները միայն 24 հանդիպում անցկացնելով: Նա 18 հաղթանակ է տարել և 6 պարտություն կրել:

Վերջին անգամ Ուիլյամսը կորտ է դուրս եկել US Open-ի եզրափակիչ խաղում, որտեղ նրա հակառակորդն էր ճապոնացի Նաոմի Օսական: Ուիլյամսը պարտվեց երկու սեթում 2:6, 4:6 հաշվով: Նա նաև տույժ ստացավ մրցավար Կարլոս Ռամոսից նրա մարզչի հուշումների համար: Մրցավարի հետ անհամաձայնության պատճառով Ուիլյամսը վիճաբանության մեջ մտավ նրա հետ հենց խաղի ժամանակ՝ նրան գող և սեքսիստ անվանելով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---