ՀՀ շախմատի հավաքականն առաջին պարտությունն է կրել օլիմպիադայում

ՀՀ շախմատի հավաքականն առաջին պարտությունն է կրել օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը չորս հաղթանակներից հետո կրել է առաջին պարտությունը:

1.5:2.5 հաշվով Հայաստանի հավաքականը պարտվել է Ադրբեջանի թիմին, հայտնում է Panorama.am-ը։

Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը պարտվել են, Հրանտ Մելքումյանը հաղթել է, իսկ Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի է ավարտել պարտիան:

Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն է եղել գործող չեմպիոն Չինաստանի ընտրանին, որը գլխավորում է կանանց աշխարհի չեմպիոն Ցզյու Վենցզյունը: Մրցախաղն ընթացել է լարված պայքարում և ավարտվել է ոչ ոքի հաշվով:

4-րդ տուրում հերթական հաղթանակներն էին իրենց հաշվին գրանցել Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները:Կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության էր հասել Իտալիայի, իսկ տղամարդկանց ընտրանին 3:1 արդյունքով` Հունաստանի պատվիրակների նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---