«Սասնա ծռերի» ավտոերթը դեպի Արցախ մեկնարկում է17 նոյեմբերի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Երևանից մեկնարկում է «Սասնա ծռեր» կուսակցության ավտոերթը դեպի Արցախ։ Կազմակերպիչներն ավտոերթը նվիրվում են Արցախյան ազգային ազատագրական շարժման ակնառու մասնակից, քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին։ Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ: «Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»,– ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության ստեղծման ընդլայնված նախաձեռնող խումբը հոկտեմբերի 26-ին հրավիրել է անդրանիկ նիստը՝ նպատակ ունենալով կազմակերպելու կուսակցության 2018 թ. նոյեմբերի 17-ին կայանալիք հիմնադիր համագումարը: Հայաստանյան «Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |