Մխիթարյան. Անչափ շնորհակալ եմ երկրպագուներին17 նոյեմբերի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին Ջիբրալթարի հանդեպ Հայաստանի ջախջախիչ հաղթակից հետո: Նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումն ավարտվել է Հայաստանի հաղթանակով՝ 6։2 հաշվով: «Անցած գիշեր մեծ հաղթանակ էր Հայաստանի ֆուտբոլի համար։ Հիմա մոտենում ենք վերջին խաղին Լիխտենշտեյնի հետ։ Անչափ շնորհակալ եմ 12-րդ անդամին՝ երկրպագուներին»,- ասվում է Հենրիխ Մխիթարյանի գրառման մեջ։ Ջիբրալթարի հետ խաղի ընթացքում 6 գոլից 4-ի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը: Նման արդյունք առաջին անգամ է գրանցվում Հայաստանի հավաքականի պատմության մեջ: Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակ են դարձել նաև Արթուր Քարտաշյանը և Ալեքսանդր Կարապետյանը։ Սա նրանց նորամուտն էր հավաքականում: Խմբային փուլի վերջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |