Հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթը նվաճել է WBC Asia չեմպիոնական գոտին

Հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթը նվաճել է WBC Asia չեմպիոնական գոտին

PanARMENIAN.Net - Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթը (Լևոն Հակոբյանը) նվաճել է WBC Asia չեմպիոնական գոտին կիսածանր քաշային կարգում:

Մենամարտը տեղի է ունեցել գերմանական Աուգսբուրգում: Հարթի մրցակիցը ռուսաստանցի Իբրահիմ Ցուրովն էր, որը պայքարում էր գոտին պաշտպանելու համար:

Հարթը շնորհակալություն է հայտնել փրոմոութեր Ալեքսանդր Պետկովիչին, ինչպես նաև Նադին Ռասչին, իր թիմին և աջակիցներին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---