Ռոնալդուի և Մեսսիի արժեքը 2018-ին նվազել է

Ռոնալդուի և Մեսսիի արժեքը 2018-ին նվազել է

PanARMENIAN.Net - Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերային արժեքը 2018-ին նվազել է: Մեսսիի դեպքում այն 180-ից նվազել է մինչև 160 մլն եվրո, իսկ Ռոնալդուի դեպքում՝ 120-ից մինչև 100 մլն եվրո, գրում է Lenta.ru-ն transfermarkt.com-ի վրա հղումով:

2018-ին 31-ամյա արգենտինացին 47 գոլի հեղինակ է դարձել բոլոր մրցաշարերի 49 խաղում: 2018-ի ամռանը 33-ամյա պորտոգալացին «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս» 100 մլն եվրոյով: Նոր ակումբի կազմում նա 13 գոլ է խփել Իտալիայի և Չեմպիոնների լիգայի առաջնություննեի 23 խաղում:

2018-ին վերջին 10 տարում առաջին անգամ ոչ Մեսսին, ոչ Ռոնալդուն չարժանացան «Ոսկե գնդակի», որը հանձնվեց «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: Մադրիդյան ակումբի հետ նա երրորդ անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ ազգային թիմի հետ՝ դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2000թ.: Կատալոնական ակումբի կազմում նա 9 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայում: Մինչ «Յուվենտուսը» Ռոնալդուն խաղում էր «Ռեալում» և ՄՅՈւ կազմում: Պորտուգալացին բազմիցս է հաղթել Անգլիայի և Իսպանիայի առաջնություններում և 5 անգամ ՝ Չեմպիոնների լիգայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---