Բաբաջանյան. Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայի հայ քրհեղինակություններին դիվանագիտական պետհամարանիշեր է վաճառել16 հունվարի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ անդրադարձել է ՀՀ նախկին իշխանությունների կողմից տարբեր երկրներում ՀՀ դեսպանների պաշտոններում «արատավոր նշանակումներին»: Նա մասնավորապես խոսել է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին: «Ամենախնդրահարույց նշանակումներից մեկը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանինը, ով, ըստ ուկրաինացի դիվանագետների, որոնց հետ առիթ ենք ունցել հանդիպել տարբեր տարիների, զբաղված է եղել ՀՀ-ի դեսպանատան համար դիվանագիտական պետհամարանիշեր ստանալով և տեղի հայ քրեական հեղինակություններին վաճառելով կամ նվիրելով», - ասել է Բաբաջանյանը: Նա հավելել է, որ տեղեկություններ ունի, որ Մանուկյանն իր դիվանագիտական ծառայության ընթացքում սպասարկել է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության, և ոչ ՀՀ-ի շահերը: «Նա տևական ժամանակ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել այդ երկրում ՌԴ դեսպանի հետ, ում հետ զբաղված է եղել նկարների առքուվաճառքով, դա է պատճառը, որ Մայդանի հայտնի իրադարձություններից հետո հայ-ուկրաինական հարաբերությունները հասել են այսքան ցածր մակարդակի», - ասել է նա: Թավշյա հեղափոխությունից հետո Անդրանիկ Մանուկյանը հրաժարական էր տվել Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |