Հայ գեղասահորդները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Հայ գեղասահորդները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը կարճ ծրագրով պայքարի կբռնվեն մենասահորդուհիները: Հայաստանը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը:

Նրա հաջորդ մրցելույթը տեղի կունենա հունվարի 25 –ին: Այդ օրը մենասահորդուհիները կներկայացնեն իրենց կամավոր ծրագրերը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հայաստանի երկրորդ մասնակից, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հունվարի 24-ին հանդես կգա կարճ, իսկ հունվարի 25-ին` կամավոր ծրագրով:

Եվրոպայի գեղասահքի առաջնությունն անցկացվում է հունվարի 23-27-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---