Անաստասիա Գալուստյանը ԵԱ եզրափակչում է

Անաստասիա Գալուստյանը ԵԱ եզրափակչում է

PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, կանանց մենասահքի կարճ ծրագրում հանդես է եկել 36 գեղասահորդուհի: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է 21-րդ տեղը և անցել եզրափակիչ:

Հունվարի 25-ին 24 ուժեղագույնները վճռական փուլում կվիճարկեն խաղարկվող մեդալները:

Տղամարդկանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրով մեկնարկի դուրս կգա հունվարի 24-ին, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---