Ֆուտբոլի կանոնները փոփոխվել են 4 մարտի 2019 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) մշակել է ֆուտբոլի կանոններին առնչվող փոփոխություններ: Առաջին փոփոխությունը կապված է գնդակին ձեռքով դիպչելու հետ: Եթե ֆուտբոլիստը, որը գոլ է խփել, թեկուզ ոչ միտումնավոր ձեռքով է խաղացել, դա կհամարվի կանոնների խախտում, գրում է Lenta.ru-ն: Երկրորդը՝ փոխարինված ֆուտբոլիստը պարտավոր կլինի հեռանալ խաղադաշտից մոտակա կողային գծով: Այժմ նրանք հեռանում են այն կողային գծով, որտեղ պահեստայինների նստարաններն են: Երրորդը՝ հարձակվող թիմի ֆուտբոլիստներին տուգանայինը կատարելիս կարգելվի կանգնել պաշտպանվող թիմի պատում, սակայն նրանք կարող են սեփական պատը կազմել: Չորրորդ փոփոխությունը վերաբերում է 11 մետրանոցին՝ այսուհետ դարպասապահը կկարողանա դիպչել դարպասի գծին միայն մեկ ոտքով, ոչ թե երկու, ինչպես նախկինում: Դեղին ու կարմիր քարտեր կսահմանվեն նաև մարզիչների համար՝ անվայելուչ վարքի և այլ խախտումների համար: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019-ի ամռանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |