Ծանրորդ Լիանա Գյուրջյանը՝ պատանեկան ԱԱ արծաթե մեդալակիր

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը՝ պատանեկան ԱԱ արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - Լաս Վեգասում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալակիր է դարձել 76 կգ քաշային կարգում։

Երկամարտում հայ մարզուհին գրանցել է 208 կգ (92+116) արդյունք։ Չեմպիոնի կոչումը նվաճել է Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը, որի երկամարտի արդյունքն էր 225 կգ (96+129)։ Երրորդ տեղը գրավել է էկվադորցի Բելա Պարեդեսը՝ 200 կգ (90+110), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանի թիմը Լաս Վեգաս էր մեկնել 3 ծանրորդով։ Մարտի 12-ին 89 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գևորգ Ղահրամանյանը գրավել էր երրորդ տեղը:

Ծանրորդներն ԱՄՆ են մեկնել մարզիչներ Գևորգ Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---