Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զինծառայող Գոռ Մանասյանի մարմինը 5 օգոստոսի 2008 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել հուլիսի 19-ին Ադրբեջանում սպանված հայ զինծառայող Գոռ Մանասյանի մարմինը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, մարմնի հանձնումը տեղի է ունեցել այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:Նշենք, որ, ինչպես նախկինում հայտարարել էր Սեյրան Շահսուվարյանը, Գոռ Մանասյանը մոլորվել, հայտնվել է Ադրբեջանի կողմում, որտեղ էլ գնդակահարվել է: Ընդ որում` նա ավելացրել էր, որ զինվորը եղել է առանց սաղավարտի, զրահաբաճկոնի եւ որեւէ հատուկ միջոցների: «Ադրբեջանի տարածք իբր ուղարկված Հայաստանի ԶՈՒ եւ ոչ մի դիվերսիոն խմբում Մանասյանը չի եղել»,-ընդգծել է Սեյրան Շահսուվարյանը: Հուլիսի 19-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, հաղորդել են, որ «հայ դիվերսանտները փորձում էին անցնել հայ-ադրբեջանական սահմանը, բայց ադրբեջանցի զինվորականները կանխել են այդ փորձը: Փոխհրաձգության ընթացքում սպանվել է մեկ հայ դիվերսանտ: Սպանվածի մարմինն ու զենքը մնացել են ադրբեջանական կողմում»: Տվյալ հաղորդումը ժխտվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից: Սեյրան Շահսուվարյանի խոսքերով, տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ Բաքվի հերթական քարոզչական քայլն է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |