Շախմատի ԵԱ. Սերգեյ Մովսեսյանը մոտեցել է առաջատարներին

Շախմատի ԵԱ. Սերգեյ Մովսեսյանը մոտեցել է առաջատարներին

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի են հասել Սերգեյ Մովսեսյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը վաստակել են կեսական միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն են կրել, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Սերգեյ Մովսեսյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6.5-ական միավոր և կեսական միավոր են հետ 7 առաջատարներից:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---