Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն ԱԱ եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն ԱԱ եզրափակչում է

PanARMENIAN.Net - Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն անցել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։

Հայ մարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել է 13-րդ տեղը։

Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում ձախողել է ելույթը։ Նա 13,666 միավորով 25-րդն է, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Բազմամարտում հայ մարմնամարզիկի հաշվին գրանցվել է 80,898 միավոր։ Այստեղ էլ նա 37-րդն էր։

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 12-ին և 13-ին։ Արթուր Թովմասյանը օղակների վրա հանդես կգա հոկտեմբերի 12-ին։

Աշխարհի առաջնությանը մասնակցում է 289 մարմնամարզիկ։ Առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---