Մոտ 24 մլն դրամ՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին (վիդեո)

Մոտ 24 մլն դրամ՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 23.9 միլիոն դրամ է հատկացվել Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար՝ կպատրաստվեն նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Որոշումը կայացվել է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2020-ի գարնանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարզադպրոցի նախագիծը պատրաստ է: Դպրոցը կունենա 1000 տեղանոց դահլիճ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի և այլ մարզաձևերի մրցումներ անցկացնելու համար:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/830517307349762/
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---