Մխիթար Հայրապետյանը՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ18 հոկտեմբերի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Օրենսդիր գործունեությանս զուգահեռ՝ այսուհետ լրջորեն զբաղվելու եմ մտքի այս հզոր խաղի զարգացման ու տարածման հնարավորությունների իրացմամբ՝ փորձելով լուծել նաև շախմատի բնագավառում առկա խնդիրներն ու բացերը: Արդեն երկու տասնամյակից ավելի շախմատն ինձ համար պարզապես կենսաձև է, անընդհատ բացահայտվող մի խորը աշխարհ, որտեղ չոր հաշվարկը ոչինչ է, եթե հիմքում չկա ստեղծագործելու, ազնիվ պայքարի ու մրցակցի հանդեպ հարգանքի ձգտումը: Ընդունված է ասել, որ իմաստուն խաղը խաղ լինելուց բացի, նաև արվեստ ու գիտություն է: Ես կհավելեի, որ շախմատը նաև մտածելու, քայլ անելու ու խոհեմ ապրելու կերպն է, որտեղ կողք կողքի կանգնած զինվորն ու թագավորը միմյանցից պակաս կարևոր չեն... շախմատի հանդեպ սիրով ու գիտակցումով ստանձնում եմ ինձ համար շատ կարևոր այս պատասխանատվությունը», - ասվում է Հայրապետյանի գրառման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |