«Մի հատ էլ քֆուր դնեիք»․ Պետրոսյանի ելույթը Միրզոյանին զայրացրել է12 նոյեմբերի 2019 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծի համահեղինակ, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ նիստի ժամանակ, խոսելով նախագծի մասին, ասել է, թե այն վերաբերում է «նույնասեռականների և սեռափոխված անձանց» կողմից երեխա որդեգրելու արգելքին, ապա հարցրել պատգամավորներին` կուզեին իրենց ընտանքիներում «նմանտիպ երևույթ» լիներ: Հարցին արձագանքել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ասելով, թե Պետրոսյանն անձնավորված ելույթ է ունենում: «Ի՞նչ անձնավորված բաներ է, մի հատ էլ «քֆուր դնեիք», ով որ քվեարկելու է: Ձեր ձևը արդեն չափ ու սահման չունի»,-ասել է Միրզոյանը Պետրոսյանին՝ կոչ անելով ձայնից զրկելու հոդվածը գտնել: Գևորգ Պետրոսյանն իր ելույթում ասել է, թե անհրաժեշտ է պահել հայկական արժեքները: «Եթե մարդը նույնասեռական է, լավ իսկապես եկեք էդ արժեքները պահենք, մենք նահապետական ժողովուրդ ենք, քաղաքակրթության օրրանը Հայաստանն է, մենք ամենաավանդապաշտ ազգն ենք: Հիմա էդ ինչու՞ ենք մոռացել էդ ամեն ինչը, մենք չենք ասում՝ իրանց սպանեք, մենք ասում ենք՝ եկեք նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու ուղղակի արգելք սահմանենք: Լավ, արդեն հասանք նրան, որ այդտեղ էլ պետք է նահանջենք»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ նախագծի բացակայությունը ոչ իր անձին է սպառնում, ոչ էլ պատգամավորներից շատերին, բայց դա ազգային անվտանգության հարց է: Օրենքի նախագիծը չընդունվեց, հաջորդող ելույթներում պատգամավորներն ընդգծեցին, որ ՀՀ օրենսդրությունն արդեն նման արգելք սահմանում է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |