Մակունց. Չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լիներ այնքան ուժեղ, որքան այսօր20 հունվարի 2020 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հիշում, «որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լիներ այնքան ուժեղ, որքան այսօր է»: Նա խոսել է այդ մասին՝ պատասխանելով սուպերվարչապետական համակարգից ազատվելու վերաբերյալ հարցին, որի մասին ընդդիմադիր պատգամավոր լինելու ժամանակ խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նիկոլ Փաշինյանը նման արտահայտությամբ նկատի ուներ, օրինակ, կեղծված ընտրությունների կամ ստիպողականության արդյունքում ձևավորված ՏԻՄ իշխանությունը, ինչն այսօր չկա: Սուպերվարչապետական համակարգում մենք ունեինք ընդդիմություն, որն իր լիազորություններում ու գործառույթներով սահմանափակ էր: Ես չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լիներ այնքան ուժեղ, որքան այսօր է: Այսինքն՝ այն, ինչ մենք անվանել ենք «սուպերվարչապետական համակարգ», չենք սպասում, որ աշխատանքային խումբ ձևավորվի ու դրանով քայլեր ձեռնարկենք դրա դեմ, այլ ամենօրյա քայլերով փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը և լծակներ տալ ընդդիմությանը», - ասել է Մակունցը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ կիսանախագահական կառավարման համակարգի վերադարձի անհրաժետություն չի տեսնում: «Այս պահին իմ անձնական կարծիքը կարող եմ ասել՝ նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց աշխատանքային խումբը պետք է քննարկի և ներկայացնի փաստարկներ, հակափաստարներ ու դրա արդյունքում կհասկանանք, որ կողմն ինչ դիրքերից է հանդես գալիս», - ասել է Մակունցը: Խոսելով այն մասին, թե Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ինչ հստակ առաջարկներով հանդես կգա «Իմ քայլը»՝ Մակունցը չակերտներ չի բացել: 2020-ի փետրվարին արդարադատության նախարարությունում նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցերի քննարկմամբ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |