Խաշմանյանը լքել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Խաշմանյանը լքել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

PanARMENIAN.Net - Աբրահամ Խաշմանյանը հեռանում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Ֆուտբոլի ֆեդերացիան և Խաշմանյանը որոշել են երկկողմ դադարեցնել պայմանագիրը:

Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:

ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել վերջինիս բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն մաղթել մարզչական հետագա կարիերայում:

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:

Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակել ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը: Մինչ այդ Խաշմանյանը «Արարատի» գլխավոր մարզիչն էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---