Հայկական արմատներով թեթևատլետ Էլիսոն Հալվերսոնը կներկայացնի ՀՀ-ն22 փետրվարի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագում ունեցող թեթևատլետ Էլիսոն Հալվերսոնն ԱՄՆ-ից այսուհետ կներկայացնի Հայաստանը։ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այդ մասին Հալվերսոնը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ես պաշտոնապես ՀՀ քաղաքացի եմ։ Սա հպարտանալու արժանի իմ ամենամեծ նվաճումներից է։ Ավելի քան 100 տարի առաջ իմ նախնիները ծանր ժամանակներ են ապրել այս հողում․․․ Նրանցից շատերը զրկվել են կյանքից, բայց պապիկիս հաջողվել է խուսափել Հայոց ցեղասպանությունից և հասնել Էլիս կաղին։ Առանց իմ նախնիների զոհաբերությունների և արիության, ես այսօր այստեղ չէի լինի։ Ես սիրահարվեցի այս զարմանալի, գեղեցիկ և ուժեղ երկրին»,- գրել է Հալվերսոնը։ Հալվերսոնի մայրը հայուհի է։ նա դեռ 2019-ի սեպտեմբերին էր Գլենդելում ՀՀ դեսպանատանը Հայաստանի քաղաքացիություն ստանալու փաստաթղթեր ներկայացրել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |