Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ․ «Ռոման» հաղթել է

Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ․ «Ռոման» հաղթել է

PanARMENIAN.Net - Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանը «Պարմայի» դեմ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ակումբը հաղթել է 2։1 հաշվով։

Հաշիվն առաջինը բացել է «Պարման»։ Ապա «Ռոմայի» մեկնարկային կազմում գտնվող Մխիթարյանը հավասարեցրել է այն։

Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին արդեն հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել:

Հաղթանակից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում բարձրացել է 5-րդն հորիզոնական և ունի 51 միավոր: Հաջորդ հանդիպումը մայրաքաղաքայինները կանցկացնեն հուլիսի 11-ին` մրցելով «Բրեշիայի» հետ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մխիթարյանը կշարունակի խաղալ իտալական «Ռոմայում» մինչև այս մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև նախնական համաձայնություն կա 2020-2021 մրցաշրջանի համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---