Շախմատի օնլայն Օլիմպիադայի 3-րդ տուրում ՀՀ հավաքականը կիսում է 2-6-րդ տեղերը

Շախմատի օնլայն Օլիմպիադայի 3-րդ տուրում ՀՀ հավաքականը կիսում է 2-6-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին Հայաստանի հավաքականը սկսել է խաղալ շախմատի օնլայն Օլիմպիադայում: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ռուսաստանը, Հայաստանի հավաքականը 4 միավորով կիսում է 2-6-րդ հորիզոնականները: Այս մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանի հավաքականն անցկացրել է 3 խաղ: Առաջին տուրում 4-2 հաշվով հաղթել է Ռումինիային, 2-րդում՝ պարտվել 2.5-3.5 հաշվով Բուլղարիային, իսկ 3-րդում՝ 4.5-1.5 հաշվով հաղթել Թուրքիային:

Օգոստոսի 22-ին կկայանան 4-6-րդ տուրերը: Հայաստանը կմրցի Խորվաթիայի, Ալժիրի և Մարոկկոյի թիմերի հետ:

Մրցաշարին ընդգրկված է 40 թիմ, որոնք բաժանված են 4 խմբից։ Խմբում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան հանդես գալ 1/4 եզրափակչում, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ՝ 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։

Հավաքականի հիմնական կազմում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, 20 տարեկան Հայկ Մարտիրոսյանը, Աննա Սարգսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---