Միրզոյան․ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը երբեք չի կարող սակարկվել

Միրզոյան․ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը երբեք չի կարող սակարկվել

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ՝ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել:

Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացիները և ամբողջ հայությունը կանգնած են ազատ Արցախի թիկունքին և պատրաստ իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 15 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում զոհեր և վիրավորներ կան քաղաքացիականների և զինվորականների շրջանում։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---