Չի բացառվում, որ շատ շուտով Հայոց ցեղասպանության հարցը կքննարկվի Կնեսետում

PanARMENIAN.Net - Դեռեւս 2006թ. ԱՄՆ հրեական կազմերպությունները սկսեցին վերանայել իրենց հայացքները Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Թուրք-իսրայելական հարաբերությունների վերջին զարգացումները լրացուցիչ խթան հանդիսացան այդ հայացքների վերանայման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հրեական լոբբին պակաս խոչընդոտներ չի ստեղծել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար: Ներկայիս իրադրությունում, երբ Թուրքիան կորցրել է հրեական լոբբիի աջակցությունը, իրական շանսեր կան, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւն ընդունվի ԱՄՆ 111 Կոնգրեսի կողմից»,- նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:



Դատելով իսրայելական մամուլի հրապարակումներից` նշել է թյուրքագետը, արդեն կարելի է ասել, որ Իսրայելի քաղաքական վերնախավը կարող է վերանայել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: «Ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ մոտ ժամանակներում Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կներգրավվի Կնեսետի օրակարգի մեջ: Բայց պետք չէ մոռանալ, որ իսրայելական հասարակությունում կան որոշակի շրջաններ, որոնք ամեն կերպ խոչընդոտելու են դրան: Այդ շրջանների ներկայացուցիչները գտնում են, որ աշխարհի միակ ցեղասպանությունը եղել է Հոլոքոստը, եւ աշխարհում իրագործված մնացած ցեղասպանությունները անհնար է անգամ համեմատել վերջինիս հետ»,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---