Հունաստանի ԱԳ նախարար․ Թուրքիան ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունության հայտարարն է16 հոկտեմբերի 2020 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պետք է վերջ տալ արտաքին միջամտությանը։ Անկարայի վարքագիծը լուրջ մտավախություններ է առաջացնում։ Այս մասին ՀՀ այցի ժամանակ հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ նշելով, որ անչափ կարևոր է՝ միջազգային հանրությունը տարանջատի կրակի վրա յուղ լցնողներին և կառուցողական մոտեցում դրսևորողներին։ Նրա խոսքով՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի հետևում կանգնած է Թուրքիան, որի մասին պետք է դատել գործերով, այլ ոչ թե խոսքով։ Ըստ Դենդիասի՝ Թուրքիան ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունացման ընդհանուր հայտարարն է։ «Հունաստանն ու Հայաստանը միևնույն արժեքներն ունեն՝ կայունություն, խաղաղություն տարածաշրջանում: Այս փոխըմբռնումը, որի մասնակից են Կիպրոսը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, մենք չենք համարում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, մենք համարում ենք խաղաղություն սիրող, պահող ազգերի մի հանրություն, որոնք տարածաշրջանում կայունության հենասյունն են»,- ասել է նա։ Նա հայտնել է, որ ուրախ կլիներ՝ Թուրքիան էլ կիսեր այդ արժեքները։ Նախարարը Հայաստան է ժամանել Արցախում թուրք-ադրբեջանական գործողությունների ֆոնին, օրակարգում նրա հանդիպումն է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հունաստանը Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է։ Երկու երկրի միջև սերտ գործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |