Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է19 հունվարի 2021 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման նախագծերի փաթեթը: Նախագիծն ընդունվել է 84 կողմ, 16 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Համաձայն նախագծի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պարտավորվում է յուրաքանչյուր տարի Կառավարություն և Ազգային ժողով ներկայացնել նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: 2021-ի բյուջեով հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար կհատկացվի 8․2 մլրդ դրամ՝ աշխատավարձերի, շենքային պայմանների, գրասենյակային ծախսերի ու տեխնիկական հագեցվածության համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն ներառելու է ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, քնննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները և դառնալու է կոռուպցիոն գործեր քննող միակ ու կենտրոնացված մարմինը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |