Պատգամավոր․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության հարց չի քննարկվում12 փետրվարի 2021 - 14:07 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը ճեպազրույցում հայտարարել է, որ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարց չի քննարկվում։ «Այս պահի դրությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները չեն առնչվում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանն իր հերթին նշել է․ «Այդ հարցը շատ է մանիպուլացվում։ Հենց այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր կա։ Անկախ նրանից՝ ունենք դիվանագիտական հարաբերություններ, թե չունենք, ինչպիսի հոգեբանական դիրքորոշում ունենք այդ երկրի հանդեպ, այդ առևտուրը լինում է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե սահմանները պաշտոնապես բացելու դեպքում ինչ կարող է լինել, ապա նախ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններ են։ Հայաստանի սահմանը հատելիս թուրքական ապրանքը պետք է հանդիպի ԵԱՏՄ-ի խոչընդոտներին, մաքսային սահմանափակումներին»։ Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին՝ Գևորգյանն ասել է, որ դրա 21 կիլոմետրն անցնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, Ադրբեջանի տարածքով, «բայց այն ոչ մի վայրկյան չի փակվել»։ «Այնպես չի, որ դա պետք է չգիտեմ ինչ համաձայնագրերով լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է։ Ադրբեջանցիների կողմից ոչ մի վայրկյան այն չի փակվել», - ասել է Գևորգյանը։ Դեկտեմբերի 31-ից գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով։ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $268.1 մլն։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են՝ hագուստ՝ $69.4 մլն, ցիտրուսային պտուղ՝ $10.3 մլն, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ $35.3 մլն, նավթ և նավթամթերք՝ $24.3 մլն, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ $23.6 մլն, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ $21.6։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |