ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են ապաշրջափակման և այլ հարցեր13 փետրվարի 2021 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը տեսակոնֆերանսի ձևաչափով եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստում քննարկել են ապաշրջափակմանն առնչվող հարցեր: Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետի (տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը), ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը: Հունվարի 11-ի հայտարարության 2, 3, և 4 կետերով սահմանվում է. 2. Կազմել Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, սահմանել Ադրբեջանի, ՀՀ ու ՌԴ միջև համաձայնեցված այլ ուղղություններ: 3. Աշխատանքային խմբի համանախագահները պետք է հաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որոնք աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար: 4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման պետք է ներկայացնի Ադրբեջանի և ՀՀ տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի և ՀՀ կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի և ՀՀ տարածքները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |