Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Լալայանը՝ բրոնզե մեդալակիր12 ապրիլի 2021 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Մինասյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրել է 205, 212, 216 կգ և փոքր արծաթ նվաճել: Վարազդատ Լալայանը պոկումում երրորդն է եղել 205 կգ արդյունքով։ Հրում վարժությունում Մինասյանն առավելագույնը բարձրացրել է 248 կգ և երկամարտի 464 կգ արդյունքով դարձել Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Լալայանը՝ 240 կգ և երկամարտի 440 կգ արդյունքով՝ դարձել բրոնզե մեդալակիր։ Ոսկին նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն: Նա հրում վարժությունում բարձրացրել է 263 կգ և երկամարտի՝ աշխարհի ռեկորդային 485 կգ արդյունքով դարձել Եվրոպայի չեմպիոն։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 89 կգ քաշային Կարեն Ավագյանը, իսկ նույն քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ 102 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |