Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվում է ԳՇ պետի առաջին տեղակալ

Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվում է ԳՇ պետի առաջին տեղակալ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին, փոխանցում են Կառավարությունից։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել Նիկոլ Փաշինյանին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին»,-հիմնավորել են Կառավարությունից։

Փաշինյանը Կարապետյանին այդ պաշտոնին նշանակելու առաջարկ էր արել ապրիլի 7-ին։ Ապրիլի 6-ին Փաշինյանի որոշմամբ՝ Կարապետյանն ազատվել էր վարչապետի խորհրդականի պաշտոնից:

Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը, այդ պաշտոնից հեռացվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո: Կարապետյանը 2018 թվականի փետրվարին նշանակվել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, իսկ նույն տարվա դեկտեմբերին` Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---