Առաջարկ. Քրեականացնել քարոզարշավին խոչընդոտելը28 ապրիլի 2021 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանն ապրիլի 28-ի արտահերթ նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է քրեականացնել քարոզարշավին խոչընդոտելը։ Ըստ պատգամավորի՝ դա նշանակում է, որ քարոզչությանը կամ քարոզարշավին խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Պատգամավորը ներկայացրել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հեղինակը տեղեկացրել է, որ առաջարկվող կարգավորումներն առավել ամբողջական ներկայացված են Ընտրական օրենսգրքի բարեփոխման մեջ: Քանի որ ԸՕ-ի փաթեթը որոշ զարգացումների պատճառով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավոր է ուժի մեջ մտած չլինի, մինչև գալիք ընտրությունների մեկնարկն անհրաժեշտ փոփոխություններն առանձին նախագծերի տեսքով առանձնացվել են: Ընտրական գործընթացների խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսվում է տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքը: Քարոզարշավը խոչընդոտելու դեպքում քրեական պատասխանատվություն կնախատեսվի: Մյուս կարգավորումը վերաբերում է տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելուն կամ բռնություն գործադրելու սպառնալիքին: Հարակից զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը քննարկվել է աշխատանքային կարգով: Կառավարության կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք ձեռք բերված պայմանավորվածությամբ պետք է քննարկվեն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 3-ին։ Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին |