Արոնյանը պահպանել է 5-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Արոնյանը պահպանել է 5-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է իր դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում՝ հունիսի տվյալներով կրկին զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։

Լավագույն 100 շախմատիստի ցանկում ՀՀ-ն ներկայացնող ևս 2 հայ շախմատիստ կա՝ Գաբրիել Սարգսյանը, որը 55-րդ հորիզոնականում է, և Հրանտ Մելքումյանը, որը 96-րդն է:

Արոնյանն այժմ մասնակցում է արագ շախմատի Goldmoney Asian Rapid մրցաշարին, որտեղ դուրս է եկել կիսաեզրափակիչ և հանդիպելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցաշարում Արոնյանը ՀՀ-ն է ներկայացնում։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Ավելի վաղ Լևոն Արոնյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել հանդես գալու ԱՄՆ դրոշի ներքո և հեռանալու է Հայաստանից։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---