Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է խորվաթ մրցակցին23 հուլիսի 2021 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Սոչիում ընթացքող շախմատի աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակչի առաջին տուրում հաղթել է խորվաթ Անտե Բրկիչին։ Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով։ Մրցամարտի երկրորդ պարտիան տեղի կունենա հուլիսի 23-ին, Մարտիրոսյանը կխաղա սև խաղաքարերով: Մինչ այդ Մարտիրոսյանը հաղթել էր աշխարհի 6-րդ շախմատիստ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին՝ դուրս թողնելով նրան աշխարհի գավաթի խաղարկությունից։ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից բացի, մրցաշարի երկու լավագույն խաղացողները կմասնակցեն 2022թ․ հավակնորդների մրցաշարին, ինչպես նաև կարժանանան դրամական պարգևի՝ 110,000 դոլար և 80,000 դոլար, երկրորդ տեղը զբաղեցնողի համար։ Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |