Երեւանում լույս է տեսել «Կովկասյան հարեւանություն. Թուրքիա եւ Հարավային Կովկաս» գիրքը

PanARMENIAN.Net - Երեւանի Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ «Կովկասյան հարեւանություն. Թուրքիա եւ Հարավային Կովկաս» գրքի շնորհանդեսը: Այն նվիրված է փոխհարաբերությունների խնդիրներին ու Թուրքիայի դերին տարածաշրջանում, ինչպես նաւ Հարավային Կովկասի ճանաչված ու չճանաչված պետություններին: «Ժողովածուի մեջ ընդգրկվել են վերլուծական հոդվածներ, որոնք հիմնված են Թուրքիայի,Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի ու Հարավային Օսեթիայի գիտնականների ելույթների վրա` 2008 թվականի օգոստոսի 1-4 Ստամբուլում կայացած Կովկասի ինստիտուտի կազմակերպած գիտաժողովում»,-հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---