Հարոյանն 1-ին հայ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայում

Հարոյանն 1-ին հայ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը գոլի հեղինակ է դարձել իսպանական Լա Լիգայի 7-րդ տուրում։ Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել իսպանական Լա Լիգայում, ասվում է Լա Լիգայի Twitter-ի միկրոբլոգում։

Հարոյանը գոլի հեղինակ է դարձել «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպման 24-րդ րոպեին՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: Խաղն ավարտվել է 3։1 հաշվով, հօգուտ «Ռայո Վալյեկանոյի»։

«Կադիսը» 7 տուրերից հետո վաստակած 6 միավորով 14-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։

Հարոյանը «Կադիսի» կազմը համալրել է 2021-ի մայիսին։

Պայմանագիրը նախատեսված է 2021-22 մրցաշրջանների համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---