Փաշինյանը ցավակցել է Ղարիբաշվիլիին՝ Բաթումում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ

Փաշինյանը ցավակցել է Ղարիբաշվիլիին՝ Բաթումում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Նամակում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք իմ խորին ցավակցությունները Բաթում քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի կապակցությամբ։

Փոխանցեք, խնդրում եմ, սփոփանքի և տոկունության իմ խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում»։

Հոկտեմբերի 8-ին ցերեկը ժամը 12-ին մոտ փլուզվել է Բաթում քաղաքում բազմահարկ շենքի մուտքերից մեկը։ Մահացել է 6 մարդ, մեկի վիճակը՝ ծանր է։ Որոնումները փլատակաների տակ շարունակվում են։ Հոկտեմբերի 11-ի Վրաստանում սգո օր է հայտարարվել։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---