Արծրուն Հովհաննիսյանը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ 9 նոյեմբերի 2021 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստում հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին առաջարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ դառնալ՝ վերջինս ընդունել է: «Արծրուն Հովհաննիսյանը մեզ օգնելու է շատ-շատ հարցերում: Ինքը ոչ միայն դասավանդել է, այլև կյանքի փորձ է անցել մեր զինված ուժերում: Յուրաքանչյուր մարդ, ով անկեղծ իր ներդրումն է առաջարկել և ձեռք է մեկնել մեր երկրի ապագային միտված գործողություններում, պետք է մեր հանձաժողովի կողմից միշտ նկատված լինի, անկախ նրանից, թե ինչ շահարկումների միջով են փորձում նրանց անցկացնել: Շահարկումները և ֆեյքերը պետք է վերանան մեր կյանքից, իրական գործընթացների մեջ իրական մարդը պետք է իր գիտելիքները ծառայեցնի մեր երկրի կարիքների համար»,-ասել է Քոչարյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։ Նա նաև նշել է, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մոտենում է իր ձևավորման վերջնական փուլին: «Այստեղ մենք մեծ ճանապարհ պետք է անցնենք, ակնկալում ենք, որ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերները կգիտակցեն դրա կարևորությունը: Դա մի աշխատանք է, որը մնալու է մեր հետևից եկող ցանկացած քաղաքական ուժերի համար»,-ասել է Քոչարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |