Կապառոսը ներողություն է խնդրել Հս․Մակեդոնիայի հետ հանդիպման արդյունքի համար12 նոյեմբերի 2021 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման ավարտից հետո տված հարցազրույցում ներողություն է խնդրել երկրպագուներից հանդիպման արդյունքի համար, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումն ավարտվել է 0։5 հաշվով։ Կապառոսն ասել է, որ հենց սկզբից խաղը լավ չստացվեց՝ հավաքականը առաջին րոպեներին գոլ բաց թողեց, ինչը իր բացասական ազդեցությունն ունեցավ խաղի վրա։ Անդրադառնալով Գերմանիայի հետ առաջիկա հանդիպմանը՝ Կապառոսն ասել է, որ պետք է վերլուծել խաղը, հասկանալ, թե որ տղաներն են հոգեբանորեն ուժեղ, որ կկարողանան խաղալ Գերմանիայի դեմ։ Նոյեմբերի 14-ին Հայաստանը խաղալու է Գերմանիայի հետ։ Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը J ընտրական խմբում զբաղեցնում է չորրորդ տեղը ՝ 12 միավորով։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |