Արոնյանը՝ Tata Steel India մրցաշարի հաղթող

Արոնյանը՝ Tata Steel India մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է հնդկական Կալկաթա քաղաքում անցկացվող Tata Steel India մրցաշարում:

«Արմենպրեսի» հաղորդմամբ`18 տուրի արդյունքում հայ գրոսմայստերն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգայսին կիսում էին առաջին հորիզոնականը՝ 11․5-ական միավորով, տեղեկացնոյւմ է Արմենպրեսը։

Թայ-բրեյքի երկու պարտիան ավարտվել են ոչ ոքի և պայքարը շարունակվել է արմագեդոնում, որտեղ Արոնյանը հաղթանակ է տարել սպիտակ խաղաքարերով:

Մրցաշարին մասնակցում էր 10 շախմատիստ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---