Ավստրալիան թույլատրել է «Սպուտնիկ V»-ի 2 բաղադրիչով պատվաստվածների մուտքը երկիր17 հունվարի 2022 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիան թույլատրել է «Սպուտնիկ V»-ի 2 բաղադրիչով պատվաստվածների մուտքը երկիր։ Ավստրալիայի Թերապևտիկ ապրանքների վարչությունը (TGA) հայտարարել է, որ ճանաչում է կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստման առնվազն 14 օրվա վաղեմության հավաստագիրը։ «Սպուտնիկ լայթով» պատվաստումներին դա չի վերաբերում, գրում է ՌԲԿ-ն։ Կանոնակարգող մարմինը հայտարարել է, որ լրացուցիչ տեղեկություններ է ստացել ՌԴ կառավարությունից «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ։ «Սպուտնիկ V»-ն արդեն ներառված է այն պատվաստանյութերի ցանկում, որոնցով պատվաստվածներն Ավստրալիայի կառավարության կողմից համարվում են լիարժեք պատվաստված։ Ավստրալիան փակել էր մուտքը երկիր բոլորի համար, բացի բնակիչներից, 2020-ի մարտին։ 2021-ից թույլատրվում է մուտքն ու ելքը պատվաստված քաղաքացիներին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |