«Արարատ-Արմենիան» նոր ֆուտբոլիստ ունի՝ Կոլումբիայից է

«Արարատ-Արմենիան» նոր ֆուտբոլիստ ունի՝ Կոլումբիայից է

PanARMENIAN.Net - «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբին է միացել 24-ամյա կոլումբիացի եզրային կիսապաշտպան Ջոնաթան Դուարտեն, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Դուարտեն հանդես է եկել կոլումբիական «Օրսոմարսո Պալմիրան» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրած 24 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ։

Դուարտեն հանդես է եկել նաև կոլումբիական «Ռեալ Սանտադեռ» ֆուտբոլային ակումբում։

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջատարն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---