ՀՀ ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել19 մայիսի 2022 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունները, ասել է, որ հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել։ Մայիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը 2 անգամ հրաժարվել է սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումներից։ «Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ՝ հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ասված է մեկնաբանության մեջ: «Ադրբեջանը ժամանակին է ստեղծել աշխատանքային խումբը և պատրաստ էր պատվիրակություն գործուղել։ Դա համաձայնեցվել է հայկական կողմի հետ։ Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն էր առաջարկել սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել։ Ադրբեջանն ընդունել էր առաջարկը և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ հայտարարեց արդեն համաձայնեցված հանդիպումը։ Շատ հիասթափեցնող էր։ Էլ ավելի հիասթափեցնող էր Հայաստանի մերժումը մայիսի 7-11-ը հենց սահմանին նոր հանդիպումից»,- ասել է Ալիևը Բաքվում Լիտվայի նախագահի հետ բանակցություններից հետո։ Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստին ընդառաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ մայիսի 16-17-ին նախատեսված առաջին հանդիպումը չի կայացել, տեխնիկական պատճառներով։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |