Մխիթարյանը՝ «Ինտեր» տեղափոխվելու մասին․ Ամեն ինչ կանեմ՝ օգնելու ակումբին 2 հուլիսի 2022 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամեն ինչ կանի՝ ակումբին օգնելու համար։ «Շատ ուրախ եմ միանալ նման մեծ ակումբի։ Կներդնեմ առավելագույնը և ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին հասնելու մեր նպատակներին»,-գրել է նա։ Նա երկամյա պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ: 2019-ից Մխիթարյանը հանդես էր գալիս «Ռոմա» ակումբում, որի կազմում մասնակցել է 115 հանդիպման՝ դառնալով 29 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ 2021/2022 խաղաշրջանում «Ռոմայի» կազմում հայ ֆուտբոլիստը դարձել է Conference League-ի առաջին մրցաշարի հաղթող։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |