Փաշինյանը շնորհավորել է Բայդենին․ «Մեր պետությունների բարեկամությունը խարսխված է ընդհանուր արժեքների վրա» 4 հուլիսի 2022 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծարգո նախագահ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ: Ամեն տարի հուլիսի 4-ին միլիոնավոր ամերիկացիներ, այդ թվում՝ ամերիկահայ մեր հայրենակիցները, տոնում են Միացյալ Նահանգների ամենակարևոր օրը` Անկախության օրը: Անկախության հռչակումից հետո ԱՄՆ-ի ժողովուրդը և բոլոր կառավարությունները հետևողականորեն գնացել են ազատության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման ճանապարհով: Միացյալ Նահանգների դերակատարությունն ու առաջնորդությունը ժողովրդավարության հարցում էական դեր է խաղում ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատման, այլև տարածաշրջանների ժողովուրդների համար կանխատեսելի ու խաղաղ զարգացման միջավայր ձևավորելու տեսանկյունից: Մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունն ու գործընկերությունը խարսխված են ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա: Ուրախ եմ արձանագրել, որ ժողովրդավարության ամրապնդման հարցում մեր կառավարությունների միջև համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ: Կրկին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների ժողովրդին բարօրություն և խաղաղություն»,-ասվում է ուղերձում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |