Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին

Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,-ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում, զբոսաշրջային վայրում պայթուն է տեղի ունեցել։ 6 մարդ է զոհվել, 80-ից ավելի տուժածներ կան։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ պայթյունը կատարվել է կնոջ կողմից։ Պայթյունի գործով կա մեկ ձերբակալված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---