Հայկական doodooc ստարտափը` FIFA-ի Աշխարհի գավաթի գործընկեր

Հայկական doodooc ստարտափը` FIFA-ի Աշխարհի գավաթի գործընկեր

PanARMENIAN.Net - Հայկական doodooc ստարտափը պաշտոնապես իրականացնելու է Կատարում մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության Երկրպագուների փառատոնի (FIFA Fan Fest 2022) երաժշտական վիզուալիզացումը։ Ադ մասին ընկերությունը հայտնել է Linkedin-ի իր էջում:

doodooc-ը միավորել է ուժերը GL events-ի և Octagon-ի հետ՝ աշխարհի գավաթի լավագույն փորձն անմոռանալի դարձնելու համար: doodooc-ի երաժշտական վիզուալիզացիաները կցուցադրվեն Երկրպագուների գոտիների (FIFA Fan Zones) բոլոր էկրաններին, գրում է Yerkir.am-ը։

doodooc-ը երաժշտության վիզուալիզացիայի գեներացնող հարթակ է, որը երաժշտություն ստեղծողներին հնարավորություն է տալիս ստեղծել բարձր կարգավորելի, մինչև 8K ձայնային ռեակտիվ անիմացիաներ՝ հիմնված աուդիոյի շերտերի խորը վերլուծության վրա։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---