Սիմոնյան․ ՀԱՊԿ-ից սպասելիքները չարդարացվեցին՝ ինքնուրույն ենք փորձում ապահովել մեր սահմանների անվտանգությունը

Սիմոնյան․ ՀԱՊԿ-ից սպասելիքները չարդարացվեցին՝ ինքնուրույն ենք փորձում ապահովել մեր սահմանների անվտանգությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին և հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ից սպասելիքներն արդարացվեցին, ասել է, որ «եթե արդարացվեին, փաստաթուղթը կստորագրվեր»։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ, և այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել՝ դրա համար որոշում է կայացվել չստորագրել հայտարարությունը, գրում է Aysor.am-ը։

«Այսօր երրորդ երկրի զորքերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում։ Ես չգիտեմ, թե դրա հետ ՀԱՊԿ երկրները ոնց են մերվում կամ ոնց են դրա շարունակությունը տեսնում», - ասել է Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու հարցը մնում է Հայաստանի օրակարգում՝ ԱԺ նախագահն արձագանքել է. «Մենք երբևիցե նման հայտարարություն չենք արել, մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ն է տարածաշրջանը լքում և մենք դրանով անհանգստացած ենք։ Մեր ընկերներին պետք է հարց ուղղվի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է լքել անդրկովկասյան այս տարածքը, թե՞ ոչ։ Եթե լքել է, պետք է առնվազն դրա մասին բարձրաձայն ասվի։ Այնուամենայնիվ, մենք միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք, մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունն ապահովելու առումով»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱՊԿ-ի որոշման նախագիծը։ Նա կարևորել է կազմակերպության կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականը։

«Քաղաքական գնահատականն անհրաժեշտ է նախևառաջ բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսևորում։ Իհարկե, դա կարևոր է նաև մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, բայց այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն», - ասել էր Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---