Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Ալիևի հայտարարությանը17 մարտի 2023 - 15:24 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ Երևանում հանդիպմանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին արված հայտարարությանը, նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին, հայտնում է ԱԽ գրասենյակը։ Գրիգորյանը շնորհավորել է Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման կապակցությամբ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մարտի 16-ի ելույթը՝ նշելով, որ դա ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովում ունեցած ելույթում ՀՀ ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ, հայտարարել է, թե «Հայաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի Զանգեզուրի միջանցք բացելու պարտավորությունից հրաժարվելու համար»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |